ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եվրամիությունը սահմանապահ ծառայություն կստեղծի

Եվրամիությունը սահմանապահ ծառայություն կստեղծի
18.12.2015 | 14:18

ԵՄ-ն իր սահմանապահ ծառայությունը կստեղծի՝ որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում: ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են սահմանապահ և առափնյա անվտանգության նոր գործակալություն ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը: «Առանց արտաքին սահմանների պաշտպանության մենք կձախողվենք որպես քաղաքական միավոր: Բայց հիմա մենք այդ հարցին կարող ենք լավատեսորեն նայել, երբ բոլոր ղեկավարները համաձայնել են պաշտպանել արտաքին սահմանները: Մենք որոշել ենք շտապ քննարկել սահմանապահ գործակալություն ստեղծելու առաջարկությունը»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, հաղորդում է RG-ն: Նոր ծառայությունը կստեղծվի գործող Frontex գործակալության հիմքի վրա: Նոր գործակալության սահմանապահների թիվը կկազմի մոտ 1,5 հազար մարդ:

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ